Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Երբ Նոր տարին մանդարինից մանդարին էր գալիս

Երբ Նոր տարին մանդարինից մանդարին էր գալիս
04.01.2025 | 09:47

Էն տարիներին, երբ Ձմեռ պապն իսկական էր, իսկ տոնածառն անտառից էին բերում, երբ ձյունը ձնագնդի խաղալու համար էր գալիս, իսկ ցուրտը հալվում էր մեր շնչից, երբ ամեն տուն իր սահնակն ուներ, իսկ ամեն բակ՝ իր զառիթափը, երբ Նոր տարին մանդարինից մանդարին էր գալիս, իսկ տոնածառի խաղալիքները ջարդվել գիտեին, երբ մութը երբեք դատարկ չէր լինում, իսկ լռությունը երբեք՝ ճնշող...

Էդ տարիներին տանը մի ծաղիկ կար, որ կոչվում էր երջանկություն։ Էդ ծաղիկը ոչ ջրել էր պետք, ոչ խնամել, ինքն իրան աճում էր, անընդհատ ծաղիկ տալիս ու տունը լցնում իր մեղմ բույրով։ Մենք չէինք էլ նկատում նրան՝ կար, ինչպես սեղանը, աթոռը, պատից կախած` Անծանոթուհու նկարը...

Ու չնկատեցինք էլ, թե երբ դադարեց ծաղկել, երբ թոշնեց ու մեռավ՝ ծաղկամանի մեջ թողնելով մի քանի չորացած արմատ ու կոշտացած հող։ Չնկատեցինք, թե երբ մեր ունեցածը դարձավ մաղթանք, որ տոնից տոն կրկնում ենք, ինչպես անգիր արած բանաստեղծություն...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9532

Մեկնաբանություններ